▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան զրկվել է Ռիո-2016 Օլիմպիադայի ընտրական մրցաշարը հյուրընկալելու իրավունքից

Ապրիլի 6-12-ը Ստամբուլում կայանալիք Ռիո-2016 Օլիմպիադայի՝ Եվրոպա աշխարհամասի ընտարական փուլի խաղերը չեղարկվել են: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նման որոշման պատճառը երկրում ահանգնացող ահաբեկչության վտանգն է: Բոլոր եվրոպական երկրների մասնակցությամբ ինտերնետում կատարված քվեարկության արդյունքում որոշում է կայացվել Թուրքիային զրկել Օլիմպիադայի ընտրական մրցաշարը հյուրընկալելու իրավունքից: Այդ մասին Թուրքիայի սեղանի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական կայքում համապատասխան հայտարարություն է տեղադրվել: Թեմային անդրադարձած ֆեդերացիայի նախագահ Օքթայ Չիմենը նշել է. «Ես շատ վշտացած եմ: Մենք արդեն ավարտել էինք առաջնության հետ կապված բոլոր նախապատրաստությունները: Սակայն եվրոպական երկրներն ավելի վաղ էլ էին պահանջել մեզանից վերցնել առաջնության անցկացման իրավունքը: Մենք ընդդիմացանք: Իսկ հիմա բոլոր եվրոպական երկրները քվեարկություն են անցկացրել և պահանջել, որ մեր երկրում անցկացվելիք առաջնությունը չեղարկվի»: Թուրքիայի սպորտի նախարարությունը նամակով դիմել է Աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին՝ պետական մակարդակով երաշխավորելով անվտանգության ապահովումը: Նախարարության այդ նամակին դեռևս պատասխան չի տրվել: Ըստ Չիմենի՝ Եվրոպայի ֆեդերացիան իր կայքում թեմայի վերաբերյալ հայտարարություն է տեղադրել, սակայն Թուրքիան դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի ստացել:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին