Երեւում է` Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումը ձախողվել է:Այս մասին գրում է The Independent-ը` մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու դեպքերը:
Թերթը նշում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԵՄ եւ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հաջողությունը պայմանավորված է այն բանով, որ նրանք համագործակցում են սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) հետ, որի հրամանատարները օդային հարվածների համար հետախուզական տվյալներ էին հաղորդում նրանց: Սակայն, չնայած դրան, թեեւ ԻՊ-ը մեծ կորուստներ էր կրում, այդուհանդերձ, այն ԱՄՆ-ի օդային հարվածներից չպարտվեց:
Ըստ թերթի` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ անհաձայնությունն ավելի է մեծացնում սիրիա-թուրքական սահմանում առանց այն էլ առկա խառնաշփոթը: Սահմանի երկարությունը 550 կմ է, եւ դրա կեսը գտնվում է YPG-ի վերահսկողության տակ: Սիրիացի քրդերի կողմից վերհսկողության տարածքը ԱՄՆ-ի օդուժի աջակցությամբ մեծացնելու ջանքերը հարված են հասցնում Անկարային, քանի որ վերջինս դեռեւս շարունակում է համագործակցել Ալ Կաիդայի մաս կազմող «Նուսրայի ճակատ» եւ «Ահրար ուս Շամ» կազմակերպությունների հետ: Թուրքիայի համար խիստ ռիսկային են դարձել Ռուսաստանի օդուժի ներկայության պայմաններում Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունները:
«Երեւացողն այն է, որ Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումներն անհաջողության են մատնվել,- գրում է թերթը` նշելով, որ ռուսների հարձակումներից հետո Թուրքիային արվող աջակցությունը «հռետորական» է դարձել:
«Թեեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի վրա որեւէ հարձակում ՆԱՏՕ-ի վրա հարձակում է նշանակում, կամ Թուրքիայի նման բարեկամին կորցնելու դեպքում Ռուսաստանը շատ բան կկորցնի, այդուհանդերձ, հստակ է, որ նվազագույնը Սիրիայում կորցնողը Թուրքիան է»,- ամփոփել է թերթը:
Artsakhpress.am
Երեւում է` Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումը ձախողվել է: Այս մասին գրում է The Independent-ը` մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու դեպքերը: