▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Ռուսաստանին ավելի մոտ կլինի, քան Հայաստանը. Ժիրինովսկի

armtimes.com-ը գրում է.

ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր սկանդալային ու ոչ միանշանակ պահվածքով, հայտնել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը:

«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին:

Վերջինս, նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, ռազմաշունչ հայտարարություններ էր անում եւ հիշում Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը:

Հիշեցնենք, երեկ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար: Անցած տարվա նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին եւ Մոսկվան հայտարարում էր, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ներողություն խնդրի եւ փոխհատուցի խոցված Սու-24-ի համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին