▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Ռուսաստանի դեմ իրավական պատերազմի է պատրաստվում

Թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Անկարայի և Կրեմլի միջև առաջացած ճգնաժամը երկկողմ հարաբերությունների լարվածության նոր փուլ է թևակոխում: Ռուս-թուրքական վատթարացած հարաբերությունների հետագա ճակատագրից է խոսել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուստաֆա Էլիթաշը:

«Sabah» թերթի հետ զրույցում նախարարը բողոքել է, որ Ռուսաստանի փոքր քաղաքաներում ճնշումներ են գործադրվում տեղի թուրքական ընկերությունների վրա, որպեսզի վերջիններիս բաժնեմասերը անցնեն իրենց ռուսական գործընկերին: Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Թուրքիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Իսկ Թուրքիան էլ իր հերթին պատրաստվում է իր Ռուսատսանի դեմ բողոքը տեղափոխել Առևտրի համաշխարհային կազմակերպություն և հարցը բարձրացնել նաև միջազգային դատարաններում: Էլիթաշը տեղեկացրել է, որ առայժմ իրենք ապացույցների ամրագրման և փաստահավաք գործողություններ են իրականացնում: «Ռուսաստանի հետ հարաբերությունները նման են եղանակային փոփոխություններին,- նշել է թուրք նախարարը:

- Մի օր կտեսնես արևոտ է, մի օր՝ ամպամած, մի օր էլ՝ անձրևոտ: Մոսկվան առևտրի կանոններին անհարիր պահվածք է դրսևորում: Այնինչ հարցերը քննարկելով են լուծվում»: Նախարարը նաև նշել է, որ ինքնաթիռի խոցումից հետո երկկողմ հարաբերությունների վատացման հետևանքով 35 օրվա ընթացքում մինչև 2015-ի տարեվերջ արդեն կողմերի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 52 տոկոսով:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին