Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է:
«Ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում» չհամագործակցենք»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան տրամադրել է բոլոր այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ահաբեկչական այդ խմբավորման դեմ:
Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պետք է համատեղ պայքարել: