▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնության են եկել գազի գնի զեղչման շուրջ

 

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական «Gazprom»-ն ու թուրքական «BOTAS»-ը համաձայնության են եկել Թուրքիային տրամադրվող գազի գնի 10.25 տոկոս զեղչման շուրջ:
Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի` Նովակը նշել է նաև, որ համաձայնության տեքստը դեռ չի ստորագրվել:
Մամուլի ասուլիսի ժամանակ Նովակը հերքել է նաև «Թուրքական հոսք» նախագծի չեղյալ հայտարարվելու մասին տարածված լուրերը: Նովակը, անդրադառնալով «Թուրքական հոսք» նախագծին, որով նախատեսվում է ռուսական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, նշել է, որ դրա չեղյալ հայտարարելու մասին իրեն որևէ մեկը որևէ կերպ չի ծանուցել:
«Մենք շարունակում ենք միջկառավարական համաձայնագրի վրա աշխատել: Իմ տեղեկություններով Թուրքիայում ևս աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Նովակը:
Սև ծովի հատակով Թուրքիայից մինչև Հունաստանի սահման ձգվող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին հայտարարվել էր նախորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Գազատարը փոխարինելու է «Հարավային հոսք» նախագծին, որից Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել էր ուկրաինական հակամարտության համատեքստում ԵՄ անդամ որոշ պետությունների կողմից կառուցապատման թույլտվություն չստանալու պատճառով։
Աղբյուր`    Ermenihaber

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ռուսական «Gazprom»-ն ու թուրքական «BOTAS»-ը համաձայնության են եկել Թուրքիային տրամադրվող գազի գնի 10.25 տոկոս զեղչման շուրջ:Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի` Նովակը նշել է նաև, որ համաձայնության տեքստը դեռ չի ստորագրվել:Մամուլի ասուլիսի ժամանակ Նովակը հերքել է նաև «Թուրքական հոսք» նախագծի չեղյալ հայտարարվելու մասին տարածված լուրերը: Նովակը, անդրադառնալով «Թուրքական հոսք» նախագծին, որով նախատեսվում է ռուսական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, նշել է, որ դրա չեղյալ հայտարարելու մասին իրեն որևէ մեկը որևէ կերպ չի ծանուցել:«Մենք շարունակում ենք միջկառավարական համաձայնագրի վրա աշխատել: Իմ տեղեկություններով Թուրքիայում ևս աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Նովակը:Սև ծովի հատակով Թուրքիայից մինչև Հունաստանի սահման ձգվող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին հայտարարվել էր նախորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Գազատարը փոխարինելու է «Հարավային հոսք» նախագծին, որից Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել էր ուկրաինական հակամարտության համատեքստում ԵՄ անդամ որոշ պետությունների կողմից կառուցապատման թույլտվություն չստանալու պատճառով։

Աղբյուր`    Ermenihaber

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին