Սու-24 ռազմական օդանավի խոցման հետ կապված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ.«Այն, ինչ տեղի է ունեցել 2 օր առաջ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ տրամաբանությանը եւ միջազգային իրավունքին: Օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ մինչ օրս որևէ ներողություն չի եղել Թուրքիայի բարձր քաղաքական շրջանակների կողմից, ո՛չ վնասի և կորստի հատուցման առաջարկ է եղել, ո՛չ էլ մեղավորներին պատժելու խոստում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար: