▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան կընկնի արյան ծովի մեջ

Թուքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն (ԱԶԿ) երեկ՝ հոկտեմբերի 15-ին, խորհրդարան է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որով նախատեվում է ավելացնել ոստիկանության լիազորությունները:Նախատեսված օրենքով ոստիկաններն ունեն իրավունք ձերբակալելու ցանկացած ցուցարարի փողոցային բողոքների ժամանակ կամ ցնակացած կասկածյալի՝ խռովություն կազմակերպելու մեջ:Օրենքն իրականում ուղղված է քրդերի դեմ:Մինչ օրենիք նախագծի ներկայացումը, կառավարությունը փորձել է բանակցել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ,սակայն ըստ հավաստի աղբյուրների բանակցությունները փակուղի են մտել,որից հետո օրենքի նախագիծը բերվել է խորհրդարան:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)պատգամավորները, կոչ են արել իրենց կողմնակիցներին սկսել բողոքի ցույցեր Թուրքիայում:

Թուրքական կառավարություն վերջերս կոշտացրել է վերաբերմունքը քրդամետ կուսակցությունների հանդեպ:Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ ասել է,որ տարբերություն չկա HDP, PKK և ,,իսլամական պետության,,զինյալների միջև և կոչ արել ԱՄՆ-ին հարվածել նաև PKK -ի դիրքերին:

Էրդողանի այս կոչից հետո PKK-ի ղեկավարությունը չի բացառել զինված գրոհայինների մուտտքը Թուրքիա և նոր, ավելի հզոր բողոքի և ռազմական ընդզվման ալիք բարձրացնելու մասին:

Երեկ երեկոյան PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ժողովուրդը պետք է դիմադրի և թույլ չտա որեւէ ձերբակալություն ոստիկանության եւ զինված ուժերի կողմից:

«Նույնիսկ մեկ մարդ չպետք է թույլ տա իրեն ձերբակալեն իրենց տանը, աշխատավայրում կամ դրսում: Յուրաքանչյուր ձերբակալության փորձը պետք է պատասխանել դիմադրությամբ », - ասվել է հայտարարության մեջ: Իսկ HDP խմբակցության պատգամավորներ Փերվին Բուկդանը և Իդրիդ Բալուքեն հայտարարել են,որ իրենք կհանդիպեն PKK-ի հրամանատարներին շաբաթվա վերջում Քանդիլի լեռներում,որին հաջորդելու է այցը Օջալանին:Քուրդ պատգամավորները կոչ են արել խորհրդարանին չընդունել այդ օրենքը,հակառակ դեպքում Թուրքիան կընկնի արյան ծովի մեջ:

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին