▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան «Իսլամական պետության»-ը Հայաստանի դե՞մ կօգտագործի

 

2014թ. հունիսի 29-ին Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն (ISIS) խմբավորումը Սիրիայի հյուսիսարեւելյան եւ Իրաքի հյուսիսարեւմտյան շրջաններում հռչակեց Իսլամական պետության ստեղծումը:
Խմբավորումը ստեղծվել է դեռեւս 2006թ., սակայն ներկայիս տեսքով ձեւավորվել է 2013թ., երբ գործուն մասնակցություն ունենալով սիրիական հակամարտությանը` ստացավ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» անվանումը: Այս խմբավորումը ինքնահռչակվելով որպես Իսլամական պետություն՝ նպատակադրված է վերականգնել նախկին խալիֆայությունը (խալիֆայության ինստիտուտն ընդհատվել էր Օսմանյան կայսրության կործանմամբ), պայքարել իսլամի հաղթանակի համար եւ միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին: 
Այսօր սա լուրջ վտանգ է ներկայացում տարածաշրջանում:
Իսկ այստեղ հետաքրքիր է Թուրքիայի դերակատարությունը: Այս երկիրը ցույց է տալիս, որ պայքարում է ԻՊ-իդեմ, այնինչ  արդեն փաստ է, որ Թուրքիան ցամաքային հիմնական միջանցքն է, որի միջոցով Եվրոպայից և աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր իսլամիստներ միանում են ԻՊ-ին` համալրելով նրա շարքերը: Խոսվում է նաև ԻՊ-ի զինյալներին մարզելու, ուսուցանելու, զինելու և նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու մասին: 
Թուրքագետ Գևորգ Պետրոսյնի խոսքով՝ Թուրքիայի՝ ԻՊ-ի դեմ ուղղված քայլերը միտված են հենց քրդերին հարվածելու համար: 
-Անգամ համացանցում ծաղրանկարներ կան՝ ԻՊ-ի դեմ հանված օդուժի  վերաբերյալ: Իսլամական պետության  դեմ ռազմական գործողությունն ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում: 
Հարցին՝  հնարավո՞ր է, որ գա մեկ օր, ու Թուրքիան որոշի ԻՊ-ին օգտագործել մեր դեմ, թուրքագետը պատասխանեց.
-Նախ ԻՊ-ը Հայաստանից բաժանում է ոչ միայն Թուրքիան, այլև քրդական հոծ զանգվածը, կամ ինչպես տեղի քրդերն են ասում՝ Քրդստանը: Քրդերն ու ԻՊ-ը հակադիր ճամբարներում են, իսկ մինչև Հայաստան հասնելը քրդական զանգվածին է անհրաժեշտ  հաղթահարել: Ամեն դեպքում, Թուրքիայի միջամտությամբ վտանգի պետք է սպասել, քանի որ ԻՊ-ը ինքնաբուխ կերպով չի կարող հասել Հայաստան,-եզրափակեց թուրքագետը:

2014թ. հունիսի 29-ին Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն (ISIS) խմբավորումը Սիրիայի հյուսիսարևելյան եւ Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններում հայտարարեց Իսլամական պետության ստեղծման մասին, ինչն այսօր լուրջ վտանգ է ներկայացում տարածաշրջանում, իսկ այստեղ  հետաքրքիր է Թուրքիայի դերակատարությունը:

Այս երկիրը ցույց է տալիս, որ պայքարում է ԻՊ-ի դեմ, այնինչ  արդեն փաստ է, որ Թուրքիան ցամաքային հիմնական միջանցքն է, որի միջոցով Եվրոպայից և աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր իսլամիստներ միանում են ԻՊ-ին` համալրելով նրա շարքերը: Խոսվում է նաև ԻՊ-ի զինյալներին մարզելու, ուսուցանելու, զինելու և նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու մասին: 

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Թուրքիայի՝ ԻՊ-ի դեմ ուղղված քայլերը միտված են հենց քրդերին հարվածելու համար:

«Անգամ համացանցում ծաղրանկարներ կան՝ ԻՊ-ի դեմ հանված օդուժի  վերաբերյալ: Իսլամական պետության  դեմ ռազմական գործողությունն ավելի շատ իմիտացիոն բնույթ է կրում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը: 

Հարցին՝  հնարավո՞ր է, որ գա մեկ օր, ու Թուրքիան որոշի ԻՊ-ին օգտագործել մեր դեմ, թուրքագետը պատասխանեց.

«Նախ ԻՊ-ը Հայաստանից բաժանում է ոչ միայն Թուրքիան, այլև քրդական հոծ զանգվածը, կամ ինչպես տեղի քրդերն են ասում՝ Քրդստանը: Քրդերն ու ԻՊ-ը հակադիր ճամբարներում են, իսկ մինչև Հայաստան հասնելը քրդական զանգվածին է անհրաժեշտ հաղթահարել: Ամեն դեպքում, Թուրքիայի միջամտությամբ վտանգի պետք է սպասել, քանի որ ԻՊ-ը ինքնաբուխ կերպով չի կարող հասնել Հայաստան»,-եզրափակեց թուրքագետը:

Նշենք, որ խմբավորումը  ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, սակայն ներկայիս տեսքով ձևավորվել է 2013 թվականին, երբ գործուն մասնակցություն ունենալով սիրիական հակամարտությանը` ստացավ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» անվանումը: Այս խմբավորումն ինքնահռչակվելով որպես Իսլամական պետություն՝ նպատակադրված է վերականգնել նախկին խալիֆայությունը (խալիֆայության ինստիտուտն ընդհատվել էր Օսմանյան կայսրության կործանմամբ), պայքարել իսլամի հաղթանակի համար եւ միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին