▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ԻՊ-ին քիմիական զենք է տրամադրել

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչներն առաջ են քաշել վարկածը, ըստ որի, Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել է քիմիական զենք:
Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ նշյալ կուսակցության ստամբուլյան պատգամավորներ Էրեն Էրդեմն ու Ալի Շեքերը այդ թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրել:
Ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ որպես քիմիական զենք օգտագործվող թունավոր զարին գազի արտադրության համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչները Սիրիա են ուղարկվել Թուրքիայից: Ըստ նրանց՝ այդ նյութերը Թուրքիայից պահանջվել են թուրք գործարարների միջոցով, իսկ դրանց տեղափոխումը Սիրիա իրականացվել է Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերի աջակցությամբ:
Ալի Շեքերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում քիմիական զենքի արտադրության ու Սիրիա տեղափոխելու հարցով Ադանայի հանրապետական դատախազությունը հետաքննություն  է սկսել:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչներն առաջ են քաշել վարկածը, ըստ որի, Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել է քիմիական զենք:

Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ նշյալ կուսակցության ստամբուլյան պատգամավորներ Էրեն Էրդեմն ու Ալի Շեքերը այդ թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրել:Ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ որպես քիմիական զենք օգտագործվող թունավոր զարին գազի արտադրության համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչները Սիրիա են ուղարկվել Թուրքիայից: Ըստ նրանց՝ այդ նյութերը Թուրքիայից պահանջվել են թուրք գործարարների միջոցով, իսկ դրանց տեղափոխումը Սիրիա իրականացվել է Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերի աջակցությամբ:Ալի Շեքերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում քիմիական զենքի արտադրության ու Սիրիա տեղափոխելու հարցով Ադանայի հանրապետական դատախազությունը հետաքննություն  է սկսել:

 

Աղբյուր`    Ermenihaber

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին