Քննարկվում է ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից առաջարկված Օսմանյան կայսրության կողմից 1915-23 թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին ՀՀ ԱԺ հայտարարաության մասին նախագիծն ընդունելու մասին հարցը:
Խոսելով նախագծի մասին՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց.«23 տարի է՝ ապրում են անկախ ՀՀ-ում և դեռևս խորհրդային Հայաստանում որոշում ընդունեցինք, որով ճանաչեցինք Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը: 23 տարիների մեր բացթողումն է, որ օրինագիծն այսօր ենք քննարկում: Սա մեր ուժերին չհավատալու հետևանք է: Գործընկերներս ասացին, թե Թուրքիան հավերժ է, մեր հարևանն է: Թուրքիան հավերժ չէ.ինչպես կազմավորվել է, մի օր էլ այդպես պետք է քանդվի: Ի՞նչ է, չպե՞տք է դատապարտենք, որ այսօր Թուրքիան մեր տարածքներն է բռնազավթել, կարո՞ղ է դա իրականությանը չի համապատասխանում: Որքան դրսևորենք անկախ վարքագիծ, պետակաությանը հարող մոտեցում, այնքան մեզ հետ հաշվի կնստեն»: