«Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ կան տասնյակ հազարավոր վիրավորներ, զոհեր, շատերը մնացել են անօթևան, իսկ Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած շրջաններին։ Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց ՔՊ խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը, ով քրդական համայնքի ներկայացուցիչների հետ միասին այսօր բողոքի ակցիա էր իրականացնում՝ դատապարտելով թուրքական իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը:
|
Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին․ ՔՊ-ական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet