▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան «ձեռքերը տաքացնում էր» ահաբեկիչների հետ նավթային բիզնեսի վրա. Լավրով

Հիմքեր կան ենթադրելու, որ Անկարան «ձեռքերը տաքացնում էր» ահաբեկիչների հետ նավթային բիզնեսի վրա:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի պետական համալսարանում բելառուս երիտասարդության հետ հանդիպմանը:   

Լավրովի խոսքով, ինչ  վերաբերում  է  ահաբեկիչներին, տեղի է ունեցել   «նավթային  բիզնես  եւ  արտեֆակտերի մաքսանենգության  եւ  սահմանով այլ անօրինական տեղափոխությունների   բիզնես,  որով  թուրքերը  զբաղվել  են եւ  որոնք կասեցնելու համար    թուրքական  ղեկավարությունը ոչինչ  չի  ձեռնարկել»:

«Ավելին, հիմքեր կան կարծելու, որ (թուրքական ղեկավարությունը) ձեռքերը տաքացրել է այդ բիզնեսի վրա», - ընդգծել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, դեռեւս բարդ պայքար է պետք մղել ահաբեկչության դեմ: Լավրովը հավելել է, որ ահաբեկիչներն ակտիվորեն զբաղվում են հավաքագրմամբ,  «ոմանց շողոքորթում են դեռեւս օրորոցից»:

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին