▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ձախողվեց

«Թուրքիան կարծես գերագնահատել էր իր հնարավորությունները, շանսերը, բայց ձախողվեց մի քանի տեսանկյունից.դիվանագիտական, ռեսուրսային և ինտելեկտուալ առումով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ թուրքագետը նկատեց.

«Միջոցառումներն աննախադեպ էին մի շարք առումներով. Նախ մեկ անգամ ևս ցույց տրվեց, որ հայ ժողովուրդը միասնական է, միջազգային մակարդակում տեսանք, որ Թուրքիան իր ժխտողականությամբ ավելի է մեկուսանում: Մեկուսացավ ոչ միայն միջազգային տեղեկատվական դաշտում, այլև շատ գործընթացներ, որոնք այս պետությունը որպես հակաքայլ էր հաշվարկել, աշխատեցին իր դեմ: Կարևորագույն մի շարք ԶԼՄ-ով ավելի շատ լուսաբանվում էին երևանյան միջոցառումները: Ավելին, թուրք վերլուծաբանները քննելով այս գործընթացները՝  նկատում են, որ Գալիպոլիի այդ արհեստական միջոցառումները կարծես թե լրացուցիչ բեռ ստեղծեցին Թուրքիայի իմիջի համար ու նպաստեցին էլ ավելի մեկուսացմանը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին