▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիա, ձեռքերդ հեռու Աջարիայից ու Բաթումից

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առիթով շիկացած մթնոլորտն էլ ավելի լարվեց «Վրաստանի» «Հայրենասերների ալյանս» բլոկի տեսաերիզը ցուցադրելուց հետո:

Բանն այն է, որ «Ռուսթավի-2» հեռուստատեսությամբ անընդմեջ ցուցադրվում էր «Հայրենասերների ալյանսի» նախընտրական տեսաերիզը, որում քաղաքական գործիչները խոստանում էին Աջարիան և Բաթումը պաշտպանել Թուրքիայի ոտնձգություններից, փաստելով, որ առաջիկայում ծրագրված է այս տարածքները հանձնել Թուրքիային:

Նրանք պնդում են, որ իշխանությունները մութ գործարքի մեջ են մտել Թուրքիայի հետ և առաջիկայում սպասվում է Աջարիայի հանձնումը Թուրքիային` ինչ-որ բանի դիմաց:

Իշխող կուսակցությունը` «Վրացական երազանքը» դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին` այդ գովազդը արգելելու պահանջով: Երեկ այն հանվել է «շրջանառությունից»:

 

Աղբյուրը՝ Նյութ.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին