Միքիչ հախուռն բան գրեմ, բայց հույսով եմ կհասկանաք:
Տեսանյութի մասին եմ ուզում գրեմ: Որտեղ ապստամբները գնդակահարում են ասադականներին: Ու որ, մի քանի լրատվական մեկնաբանեցին, որ քեսաբահայերն են տեսանյությում գնդակահարվում: Ու արձագանքներին մեր ցանցերի:
«Ժողովուուուուորդ, սա հայեր չեն, միտարածեք դեզինֆորմացիա, սա կեղծ վիդեո յա, բլա բլա բլա..»:
Առաջինը, տեսանյութը կեղծ չի, ու իրականում մարդ են գնդակահարում : Առանց դատ ու դատաստանի:
Երկրորդ, եթե տեսանյությում հայեր չեն, այլ ասադականներ են, ուրեմն Օ՞կ-ա, հա:
Բայց չէ, որ նույն ասադականներն են հիմա Քեսաբի համար բոյ տալիս: Զոհվում: Հանուն Սիրիայի, հանուն Սիրիայի քաղաքացիների, որոնց մի մասն էլ մեր սիրիահայերն են: Արդեն տեսնում ենք, ինչ կլինի սիրիահայերի հետ, եթե ասադենք պարտվեն, կամ նահանջեն:
Էս տեսանյութը ու էս կռիվը բոլորինս է: Ու տեսակետ ֆռցնել, թե եթե հայերը չեն, ապա զոհվում են թող զոհվեն, սխալ է:
Որովհետև, մտովի պատկերացրեք, Սիրիայում ֆեյսբուքում գտնվող ալավիներից կամ ասորիներից մեկին, ով նույն ձևի կմտածի. «Ա դե հայերի Քեսաբն է, նրանց դառդն է մեզ ինչ, այ, որ ալավիներին կամ ասորիներին բան լինի, արժի բարձրաձայնել: Թող մեռնեն էլի, մեր բազառը չի:
Երևի թե դեռ այսքանը: Գիտեմ, լիքը վիճելի տեղեր եմ թողում գրառմանս մեջ, բայց որոշեցի կիսվել:
Հ.Գ. Յուրաքանչյուր լրատվամիջոց, որն այս հարցում այն կարծիքի է , որ թուրքերը բո.իտղություն են անում, իմ դաշնակիցն է: Քանի որ թուրքերը բո.ի տղա են: Եղել են, կան ու կլինեն:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի թղթակիցը տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի և բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ զրույցում փորձել է պարզել համացանցում ու ռուսական լրատվամիջոցներում Քեսաբի մասին իրականությանը չհամապատասխանող տեսանյութերի ու հրապարակումներիպատճառների ու հնարավոր հետևանքների մասին:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի` ստեղծված իրավիճակից ռուսներն օգուտ են քաղում, քանի որ սա իրենց համար պատեհ առիթ է ևս մեկ անգամ ցույց տալու, որ Արևմուտքը սատարում է նմանատիպ վայրագությունները: Սակայն բլոգեր Տիգրան Քոչարյանը համաձայն չէ այս տեսակետի հետ, նրա կարծիքով ռուսները վերջինն են, ովքեր կարող են օգուտ ունենալ տվյալ իրավիճակից: Նա տարածված ապատեղեկատվությունն կապում է քլիքամոլության ւ ռեյտինգացավի հետ, որը հատուկ է նաև հայկական լրատվամիջոցներին: