▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են Գարո Փայլանին

Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանին:

Թուրքական «Yeni akit» ազգայնամոլական թերթի կայքը «ստոր համեմատություն» է անվանել Փայլանի` Twitter-ում արած հայտարարությունը, որում հայ պատգամավորը ԺԴԿ-ական գործընկերների ձերբակալությունները համեմաատել էր 1915 թվականի ապրիլի 24-ի հետ: Թերքի ուշադրությունից չի վրիպել նաև Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից Twitter միկրոբլոգում Փայլանի հայտարարության վերահրապարակումը:

Թուրքական կայքերը կրկին հրապարակել են քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և Հայ դատի հանձնախմբի անդամների համատեղ լուսանկարը, որի հետին պլանում երևացող քարտեզում, ըստ թուրքական աղբյուրների, ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները (Արևմտյան Հայաստան) ներառված են Հայաստանի Հանրապետության կազմում:

Հիշեցնենք, որ ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալության առիթով Փայլանը Twitter-ում կատարել էր հետևյալ գրառումը. «Մեր ապրած տարին 1915-ն է, օրը` ապրիլի 24-ը: Թույլ չենք տալու, որ այս ֆաշիստները կործանեն մեր երկիրն ու մեր երիտասարդությանը»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին