▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական կողմի ուղղաթիռները նպատակադրված հատել են Հայաստանի սահմանը

Տարածաշրջանում Թուրքիայի վարվող ագրեսիվ  քաղաքականության հետ է պայմանավորված  կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանում լարվածություն ստեղծելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հավելելով.

«Չպետք է մոռանալ, որ վերջերս թուրքական կողմի ուղղաթիռները նպատակադրված հատել են Հայաստանի սահմանը՝ ցույց տալով, որ  Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ՝ չի կարող երաշխավորված լինել թուրքական լկտի  ներխուժումից:

Ադրբեջանն էլ, որը սկզբում հրաձգային զենքից էր խախտում հայ-ադրբեջանական սահմանը, անցավ հրթիռահրետանային կայանների կիրառմանը, ու տեսնելով, որ միջազգային հանրությունը չի արձագանքում, հիմա ավելի լկտիաբար է իրեն պահում ու կշարունակի այնքան, մինչև համարժեք հարված չստանա»:

Ադրբեջանագետի խոսքով՝ առաջիկայում լարվածությունը և բռնությունը կշարունակվի.

«Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, կհաղթի Ալիևի կուսակցությունը և որպեսզի շեղի ժողովրդի ուշադրությունը, երկրում տիրող քաղաքական , տնտեսական, զինված ուժերում ահավոր վիճակից՝ կսրի իրավիճակն Արցախում»:

Գրիգորի Այվազյանը նկատում է.

«Ադրբեջանին պետք է ցավալի հարված տալ, բայց ոչ այն մակարդակով, որ այն պատերազմի վերաճի: Ինչքան անպատիժ են մնում, մտածում են, որ ավելիին կարող են դիմել:Մենք պետք է նախաձեռնող լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կողմը հակահայկական դրսևորում անի, սկսենք բողոքել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին