▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական կայքը գովազդել է Թուրքիայի միակ հայկական գյուղը

 

Թուրքական Canli haber կայքը հրապարակում է ներկայացրել Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըքյոյի (Վագըֆ) մասին՝ կոչ անելով այցելել այդ գյուղ:
«Թուրքիայի միակ հայկական գյուղը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում, Մուսա լեռան լանջերին: Այն 30 կմ է հեռու Սիրիայի սահմանից: Բացի այն, որ գյուղում միայն հայեր են ապրում, գյուղի մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այնտեղ զբաղվում են օրգանիկ գյուղատնտեսությամբ:
Գյուղը օրգանիկ մրգեր արտահանելով միայն 2004 թվականին Թուրքիային ապահովել է 1 մլն եվրո եկամուտով: Վագըֆ գյուղը պարգեւատրվել է նաեւ Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից՝ հասարակական սպորտային ակտիվության մրցանակով:
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1997 թվականին ամբողջական վերանորոգման է ենթարկվել եւ ստացել այսօրվա տեսքը: Այդ եկեղեցում գյուղի հայ բնակչությունն ամեն տարի շարունակում է նշել Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, Սուրբ Աստվածածնի տոնը:
Գեղեցիկ տեսարան ունեցող, օրգանիկ մրգեր ունեցող եւ ավանդույթները շարունակող գյուղը սպասում է այցելուների»,-գրել է Canli haber կայքը:

Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըքյոյի (Վագըֆ) մասին՝ հրապարակում է ներկայացրել թուրքական Canli haber կայքը` կոչ անելով այցելել այդ գյուղ:

«Թուրքիայի միակ հայկական գյուղը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում, Մուսա լեռան լանջերին: Այն 30 կմ է հեռու Սիրիայի սահմանից: Բացի այն, որ գյուղում միայն հայեր են ապրում, գյուղի մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ այնտեղ զբաղվում են օրգանիկ գյուղատնտեսությամբ:
Գյուղը օրգանիկ մրգեր արտահանելով միայն 2004 թվականին Թուրքիային ապահովել է 1 մլն եվրո եկամուտով: Վագըֆ գյուղը պարգեւատրվել է նաեւ Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից՝ հասարակական սպորտային ակտիվության մրցանակով:

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1997 թվականին ամբողջական վերանորոգման է ենթարկվել եւ ստացել այսօրվա տեսքը: Այդ եկեղեցում գյուղի հայ բնակչությունն ամեն տարի շարունակում է նշել Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, Սուրբ Աստվածածնի տոնը:
Գեղեցիկ տեսարան ունեցող, օրգանիկ մրգեր ունեցող եւ ավանդույթները շարունակող գյուղը սպասում է այցելուների»,-գրել է Canli haber կայքը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին