Aysor.am-ը գրում է.
Թուրքիայում մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով հանդես եկած թուրքական մեջլիսի հայազգի պատագամավոր, Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը կայքի հետ զրույցում անդրադարձել է թուրքական իշխանության կողմից իր հանդեպ եղած ճնշումներին և իր հետագա քայլերին:
Գարո Փայլանը ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։ Այս ելույթից հետո, Փայլանի հաղորդմամբ՝ նրա հանդեպ հետապնդումներ են եղել եւ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հանդես է եկել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու մասին նախաձեռնությամբ, ինչը Փայյլանի կարծիքով ուղղավծ է իր և իր կուսակիցների դեմ: Այդ նախաձեռնության վերաբերյալ երկու քննարկումների ժամանակ ծեծկռտուք է եղել պատգամավորների միջև:
Դուք մտավախություն էիք հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությունը՝ պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ, ուղղված է ձեր դեմ: Ինչպե՞ս եք տեսնում այդ նախաձեռնության հետագա ընթացքը:
Ես ընդմիշտ կողմ եմ եղել ժողովրդավար քաղաքականության և շարունակում եմ վերաբերվել այդպես։ Դա համարում ենք ժողովրդավար քաղաքականության դեմ կատարվող հարված։ Նրանք պահանջում են վերցնել, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների իրավունքները։ Իհարկե պետք է նշել, որ ինչպես միշտ Թուրքիայում անկախ չէ իրավասու մարմինը։ Արդարադատությունը պատճառաբանելով փորձում են լռեցնել լրագրող և ակադեմիկոսներին։ Հերթը հասել է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և քաղաքագետներին։ Մեր անձեռնմխելիության վերացումից բացի մեզ անհանգստացնում է նաև Թուրքիայում ճնշված իրավիճակը և ժողովրդավար քաղաքականության ճանապարհում տեղի ունեցող միջամտությունը։
Եթե, այդուհանդերձ, պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ օրինագիծ ընդունվի ի՞նչ կլինի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ:
Սահմանադրական փոփոխությունը թիրախ է վերցնում ԺԴԿ-ին, որը նշվում է նաև ԱԶԿ-ի անդամների կողմից։ Երբ անձեռնմխելիությունը վերացնեն, ապա հնարավոր կդառնա դատ բացել պատգամավորների դեմ։ Դատավճռի արդյունքում կարող են չեղյալ համարել իր պատգամավորությունը։ Բայց մենք խորհրդարանում մի հոգի էլ մնանք, ապա շարունակելու ենք պաշտպանել ժողովրդավար քաղաքականության և աշխատելու ենք մեզ ընտրողների համար։
Մայիսի 2-ին մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ թուրքական պատկան մարմինները զբաղվո՞ւմ են:
Թուրքիայում ինչ-որ հաստատություն չի աշխատում, քանի որ ամեն ինչը ղեկավարվում է մի հոգու կողմից և նա ինչ ասի դա էլ լինում է։ Էրդողանի ընտրած պաշտոնյաները ակտիվանում են միմիայն նրա խոսքով։ Նրանք փորձում են վերացնել խորհրդարանական համակարգը։ Արդարադատությունը երկար ժամանակ է չի կիրառվում Թուրքիայում։ Դրա համար էլ նշյալ կռվի հետ օրինական առումով չի զբաղվում ինչ-որ օրգան։
Հայ հասարակության շրջանում վախենում են ձեր կյանքի համար՝ հիմք ընդունելով այն, որ Թուրքիայում իշխանության դեմ ելած մարդկանց ուղղակի վերացնում են: Խնդրում եմ հայտնեք, թե այս առնչությամբ ձեր մոտ վախեր կա՞ն և ինչպիսի՞ քայլեր եք նախաձեռնում:
Թուրքիայում փորձում են լռեցնել և մարսել ընդդիմությանը, մենք էլ շարունակում ենք պայքարել։ Դեպքից հետո մեզ հասնող հազարավոր ուղերձները կարդալուց հասկանում ենք, որ մենք մենակ չենք։ Մեր հետևում կանգնած է բազմություն և մենք մեր ուժը վերցնում ենք նրանցից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում