«Թուրքիայում չստացված հեղափոխությունից հետո մեծ փոփոխություններ են եղել այդ երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում: Օրինակ՝ արտաքին քաղաքականության մեջ պարզ դարձավ, որ թուրքական կողմն արդեն հոգնել է արևմտյան բռնատիրությունից և փորձում է շեղվել դեպի արևելք՝ իրեն ավելի հարմար քաղաքականություն վարելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արդեն դառնում է պակաս հուսալի գործընկեր:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքին, ապա թուրքագետի խոսքով, այնտեղ էլ կան բազմաթիվ փոփոխություններ.ձերբակալում են արևմտամետ ուժերի՝ գյուլենականների.
«Հաշվի առնելով Էրդողանի այն խոսքը, թե երկրում կարող է մեկ այլ հեղափոխություն հասունանալ, կարող եմ ասել, որ այդ երկրի իշխանական վերնախավը բավական անհանգստացած է, վախեցած, քանի որ ցանկացած պահի իրենց կարող են զրկել աթոռից: Դրանով են բացատրվում նաև վերջերս քուրդ պատգամավորների ձերբակալությունները»:
Անի Կարապետյան