Թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։
Թեև կադրերի վրա «ուղիղ՝ Չանաքքալեից» գրառումն է եղել, կադրերում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է եղել։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։
Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր լուսաբանելու ժամանակ պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։
CNBC-ի հաղորդավարուի ԻՆջե Օզքասնաքը Ծիծեռնակաբերդից սփռվող ուղիղ եթերին զուգահեռ խոսել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին։
Թուրքական հեռուստաընկերության այս «սխալը» մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։
Թուրքական CNBC հեռուստաալիքի ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր լուսաբանելու ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Երբ հաղորդավարուհի ԻՆջե Օզքասնաքը խոսել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին, տեքստն ուղեկցել են կադրեր՝ Ծիծեռնակաբերդից՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։