▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք զայրացած ցուցարարները շփոթել են Ռուսաստանի և Նիդերլանդների դեսպանատները

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:

Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ 100 մ հեռավորությամբ: Դրոշների նմանությունը շփոթության մեջ է գցել ցուցարարներին և վերջիններս Ռուսաստանի դեսպանատան փոխարեն, ձվեր են նետել Նիդերլանդների դեսպանատան վրա:

Ստամբուլում Նիդերլանդների դեսպան Ռոբերտ Շուդդեբումը իր թվիթերյան էջում հրապարակել է ցուցարարների լուսանկարը՝ գրելով «Զայրացած թուրք ցուցարարները մեզ հաճախ են շփոթում մեր հարևանների հետ, ինչպես դա եղավ այսօր»:


Աղբյուր` Ermenihaber.am

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին