▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք քրեական հեղինակությունն առաջարկել է Մոսկվայում ահաբեկչություններ կազմակերպել

Մարտի 13-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո Թուրքիայում քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը, Փեքերը թուրքական հետախուզությանն առաջարկել է մարզել չեչեն մահապարտներին ու նրանց օգնությամբ Մոսկվայում ահաբեկչություններ իրականացնել այնպես, ինչպես, ըստ նրա, Ռուսաստանն է մարզում քուրդ զինյալներին: «Եվ, իհարկե, այդ գործողություններից հետո առաջին ցավակցող երկիրը մենք պիտի լինենք: Ինչպես նողկալիաբար վարվեց մեզ հետ Ռուսաստանը՝ Քըզըլայի պայթյունից անմիջապես հետո»: Քրեական աշխարհի լիդերներից համարվող Փեքերը նաև առաջարկել է ձերբակալել վերականգնել մահապատիժը և մահապատժի ենթարկել ահաբեկչական կառուցյների ղեկավարներին: Նրա կարծիքով ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի համար լավագույն լուծումը կլինի իշխող «Արդարություն և զարգացում» ( ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ-MHP) համագործակցությունը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին