ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը (NSA) Վաշինգտոնի իշխանության քաղաքական ցուցումներով գաղտնալսել է նաև թուրք լիդերներին:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայում լույս տեսած «Der NSA Komplex» անվանումով գրքում, որի բովանդակությունը հիմնված է գաղտնի նյութերի վրա, նշվում է, որ Թուրքիան գտնվում է NSA-ի կողմից բարձր հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում:
Գրքում ներառված են նաև NSA-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հաղորդած տեղեկությունները, որոնց համաձայն հետախուզական տեսանկյունից «ամենաբարձր 2-րդ խմբում» գտնվող Թուրքիայի քաղաքական առաջնորդների հեռահաղորդակցությունները ևս վերահսկվել են: Գրքում նշված տեղեկությունների համաձայն 2-րդ ամենաբարձր խմբում է գտնվում նաև Իսրայելը.գրում է ermenihaber-ը: