▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք կուսակացապետը կարծում է, թե հայերն ու հույները Թուրքիայի դեմ հարձակման են պատրաստվում

Թուրքական «Պահպանողական վերելք կուսակցության» ղեկավար Ահմեթ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, թե հայերը և հույները Թուրքիայի դեմ հարձակում են նախապատրաստում: «Թուրքիան շատ բարդ ժամանակաշրջանում է հիմա: Լուռ թշնամիների ձայնները նույնպես սկսել է լսվել: Այժմ, երբ Սիրիայում պատերազմը ավելի է խորանում, հայերին և հույներին անպայման պետք է վերահսկողության տակ պահել, քանի որ Թուրքիան նրանց թիրախում է, իսկ վերջիններս աջակցում են արտաքին ուժերը»,- ասել է Յըլմազը՝ ընդգծելով, որ անմիջապես պետք է դադարեցնել փախստականների ընդունումը: Քննադատելով իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ Յըլմազն ասել է, որ Թուրքիան փողի դիմաց դարձել է փախստականներ ընդունող միակ երկիրն աշխարհում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ փախստականների մեջ կան Սիրիայի հայեր, ասորիներ, եզդիներ, որոնք «թուրքերի դարավոր թշնամիներն են»: Նշելով, թե թուրք ժողովուրդի գլխին վտանգ է կախված՝ կուսակցության ղեկավարն ասել է. «Այսչափ անպատասխանատու չի կարելի լինել: Երկիրը անհայտ ծագմամբ մարդկանց լցնելու անունը չի կարելի «մարդասիրություն» դնել: Այս պահի դրությամբ, ինչպես և նախկինում, բոլոր էթնիկ խմբերը, որ թուրքերի թշնամի են, ամբողջ աշխարհի կողմից կազմակերպվում են և պատրաստվում հակահարվածի»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին