Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր համերգներից մեկի ժամանակ հիշել է իր հայ սիրեցյալին և հայտարարել, թե բոլոր հայերն իր բարեկամներն են: Գրում է «թուրքագիտական պորտալը» և հավելում.
Աքսուն նշել է, որ 1996 թվականին ավիավթարի հետևանքով մահացած Օննո Թունչը, ով հայ էր, իր կյանքի ամենամեծ սերն է եղել։
«Գիտեք, որ 10 տարի եղել եմ Օննոյի կինը։ Այդ պատճառով էլ բոլոր հայերն իմ բարեկամներն են»,-համերգի ժամանակ նշել է հանրահայտ երգչուհին։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե դահլիճը ծափերով է ողջունել Աքսուի այս խոստովանությունը։
Նշեք, որ Օննո Թունչը Արտո Թունջբոյաջյանի եղբայրն է: