▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թունելի փլուզումը սողանքի վտանգ է առաջացրել Թեղուտում

«A1+» -ի հաղորդմամբ  երիտասարդ բնապահպաններն ահազանգում են. փլվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը, որը հողային շինություն էր և գտնվում էր գյուղից զգալի բարձրության վրա, ու հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում Թեղուտ գյուղի և բնակիչների համար:

«Կատարվածի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա, որովհետև այս ամենը խնամքով թաքցվում է հանրությունից: Խնդրում ենք շտապ տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվի և նրանք սկսեն հետաքննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, և անհրաժեշտ քայրեր ձեռնարկվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին