▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուլամորթ հայվան» է անչափահաս աղջնակի վրա ձեռք բարձրացնող ոստիկանը

Սմբատ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգում ու սիրում եմ ՀՀ ոստիկաններին ու դա բոլորը գիտեն, հորեղբայր ունեմ ով ոստիկանությունում է աշխատում, ունեմ լավ ընկերներ թե կրտսեր և թե ավագ, որոնք նույնպես ոստիկան են, անկեղծ նրանց նայում եմ՝ որպես իմ պաշտպանն ու պահապանը, իմ երկրի հիմասյուններից մեկը, իմ ընկերն ու բարեկամը, իմ կողակիցն ու մերձավորը, բայց եթե ոստիկանության համակարգում կամ մեկը՝ ով ձեռք է բարձրացնում անչափահաս աղջնակի վրա, ուժ գործադրում, դա ինձ համար ոստիկան չէ, ավելին՝ «ԹՈՒԼԱՄՈՐԹ ՀԱՅՎԱՆ» է, անկախ ամեն բանից, անկախ ով է ճիշտը և ով սխալը։Ես հավատում եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք նման «ոչխար» ոստիկաններ էլ չենք ունենա, իսկապես հավատում եմ։Այդ ոստիկանին պետք է հեռացնեն աշխատանքից, չէ ավելի ճիշտ կլիի ուղղակի պատժել, հեռացնել աշխատանքից ես չեմ ուզում, նա ընտանիք է պահում, ես դա լավ եմ հասկանում, բայց նրա աշխատանքը՝ անչափահասին ծեծելը չէ հաստատ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին