▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուգանք՝ մի շարք վայրերում տեսախցիկների տեղադրման դեպքում

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացմամբ արգելվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը:

Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Դրանք պետք է տեղադրվեն են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը:
Նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում մարտի 1-ին։

Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման և պահպանման կարգի խախտումը՝ առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին