▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուալետ եմ գնում, հո հետս չե՞ս գալու. Գագիկ Ջհանգիրյանը` լրագրողին

iravunk.com-ի  լրագրողը  ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր թեկնածուների վերաբերյալ զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ  Ջհանգիրյանի  հետ, ով պատասխանել է.

 « գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է, դիմեք նախագահին, նրա լրատվության ծառայությանը եւ այլն: Ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ:

-Իսկ ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում:

-Ասացի, իմ տեսնելով չի, դա նախագահի լիազորությունն է եւ նա ում ներկայացնի, նա դրա սահմանադրական իրավունքն ունի:

-Մի հարց էլ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, Արկադի Տեր-Թադեոսյանը հայտարարում է, որ այդ հարցը պարզապես բարդել են միայն Նաիրի Հունանյանի վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես այդ մասին բազմաթիվ անգամ խոսել եմ, լրացնելու ոչինչ չունեմ: Կոմանդոսի մեկնաբանություններն ինձ համար ոչինչ չարժեն: Տուալետ եմ գնում, հո հետս չե՞ս գալու»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին