Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»:
Միակ գոլը հեղինակ դարձավ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 63-րդ րոպեին:
«Արսենալը» 45 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում եւ գործնականում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը արդեն հրաշք կլինի:
Անգլիայի առաջնություն. «Տոտենհեմ»-«Արսենալ»՝ 1:0
Քեյն, 49