Ռումինացի 34-ամյա կինը միացնելով իր բջջային հեռախոսը դրա էկրանին հայտնաբերել է երեք տարի առաջ մահացած իր տատիկի լուսանկարը: Նշենք, որ այդ հանգամանքը վախեցրել էր կնոջը, առավել ևս, որ նկարը բավական վատ որակի էր, ավելին` տատիկի պարանոցին ինչ-որ բան էր փաթաթված: Ռումինուհին առեղծվածը բացահայտելու դիմել է գուշակի, և վերջինիս պնդմամբ տատիկն անդրշիրիմյան աշխարհից հաղորդագրություն է ուղարկել` խնդրելով փրկել իր հոգին: Այս դեպքից հետո վախեցած թոռնուհին որոշել է տատիկի համար եկեղեցում հնարավորինս շատ աղոթել:
Թոռնիկը հեռախոսի միջոցով հանգուցյալ տատիկից լուսանկար է ստացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet