Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը ողջ տարվա ընթացքում ոչ միայն Ձեզ պատմեց կարևոր իրադարձությունների մասին, այլև ներկայացրեց համացանցում ու մամուլում դրանց վերաբերյալ արձագանքները: Մեր ստեղծագործական խմբի համար արձակուրդային այս շրջանում մենք առաջարկում ենք մի փոքր կտրվել իրադարձությունների տեսության հորձանուտից ու վերհիշել մեր տաղավարում` «Բացարձակ Արժեք» հաղորդման շրջանակներում անցկացված հարցազրույցներից ուշագրավ դրվագներ:
Իսկ լրահոսին կվերադառնենք` արձակուրդներից հետո:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:
Եվ այսպես` ամառային Թոփ Տես. վերհիշենք:
Օգոստոսի 10-ին, կրկնությունը` օգոստոսի 11-ին` Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Օգոստոսի 17-ին, կրկնությունը` օգոստոսի 18-ին` Սամվել ՍԵՎԱԴԱ, Վահան ԱՐԾՐՈՒՆԻ
Օգոստոսի 24-ին, կրկնությունը` օգոստոսի 25-ին` Քրիստ ՄԱՆԱՐՅԱՆ, Արթուր ԲԱԽՏԱՄՅԱՆ
Օգոստոսի 31-ին, կրկնությունը` սեպտեմբերի 1-ին` Օշին ԵՂԻԱԶԱՐՅԱՆՑ, Դավիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Սեպտեմբերի 7-ին, կրկնությունը` սեպտեմբերի 8-ին` Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Ռոլանդ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Սեպտեմբերի 14-ին, կրկնությունը` սեպտեմբերի 15-ին` Տիգրան ՁԻԹՈՂՑՅԱՆ, Սիլվա ՉԱՔՄԱՔՉՅԱՆ
Թոփ Տես-ի ամառային տեսությունները` Թոփ հարցազրույցների միջոցով: Թոփ Տես` տեսնենք ու հիշենք ավելին:
...
Հիշեցնենք, որ Asekose.am-ի մեկ այլ` Փոփ Արտ հաղորդումը, որ ողջ տարվա ընթացքում Ձեր դատին հանձնեց հարցազրույցներ շոու բիզնեսի ներկայացուցիչների ու հայ այլ հայտնիների հետ և արժանացավ մեր ընթերցողների ինչպես դրական գնահատականին, այնպես էլ կառուցողական քննադատությանը, մեր ստեղծագործական խմբի համար արձակուրդային այս շրջանում առաջարկում է վերհիշել Փոփ Արտ-ի ամենադիտված թողարկումներից մի քանիսը: