▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոմաս Տուխել. «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու ու գրկելու Մխիթարյանին»

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըանդրադարձել է իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը:

Իսկապես, անհամբեր սպասում եմ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ առաջիկա խաղին: Հիանալի կլինի այդքան ծանոթ դեմքեր տեսնել Շանհայում,- գրել է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում:

 

 

 

 

 

 

 

Իր հերթին Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը, խոսելով վաղը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական հանդիպման մասին, հայտարարել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է տեսնելու իր թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

- Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու ու գրկելու նրան: Նա չեմպիոն է, ու նախորդ մրցաշրջանում մեր հաջողություններում մեծ ներդրում ուներ: Ֆուտբոլիստներն իրենք են որոշումներ կայացնում` ելնելով ֆինանսական կողմից, նոր մարտահրավերներից, ու ես ոչինչ չեմ կարող ասել: Թեև շատ կուզենայի, որ վաղը նա խաղադաշտ դուրս գար դեղին մարզաշապիկով...,- Տուխելի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը:

Աղբյուր՝ ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին