Լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը, որ հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ ու հրապակումներով, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խոհանոցում անգլիական թեյ եմ խմում և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ «Անգլոսաքսոնական քրոնիկոն»-ը՝ Անգլիայի հնագույն քրոնիկոնը, որում ներկայացված է 495 թվականից՝ վաղ սաքսոն բնակիչներից մինչև 1154 թվականը:
Ինձ մի պահ թվաց, թե ես ինչ-որ բան շփոթել եմ, ինչ-որ մի բան սխալ եմ կարդացել: Սակայն ևս մեկ անգամ նայեցի, և տեսա…
«The island of Britain is eight hundred miles long and two hundred miles broad and here in this island are five tongues: English, British, Scottish, Pietish, and Latin. The first inhabitants of this land were Brittons. They came from Armenia».
«Բրիտանիայի կղզին ունի 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն. այստեղ կան հինգ լեզուներ՝ անգլերեն, բրիտաներեն, շոտլանդերեն, (pietish) և լատիներեն: Այս տարածքի առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Հայաստանից»:
Օրիգինալ քրոնիկոնի լուսանկարը տեղադրում եմ հրապարակման մեջ: Ես չեմ խաբում, այնտեղ իսկապես գրված է, որ բրիտները եկել են Բրիտանիա Հայաստանից:
Այ քեզ անակնկալ: Պետք է այս թեման ուսումնասիրել, քանի որ կարդացածից ցնցված եմ»:
Կարդացեք նաև՝