Kinoafisha.ua-ն գրում է,որ Թոմ Կրուզը երկար ժամանակ չէր երևում հանրությանը: Սակայն վերջերս նրան տեսել են իր 18-ամյա որդու՝ Քոննորի հետ: Հայր և որդի ստադիոնում երկրպագում էին իրենց սիրելի «Los Angeles Dodgers» բեյսբոլի թիմին:
Հայտնի է, որ այժմ Քոննորն աշխատում է որպես դիջեյ «Chinawhite» լոնդոնյան ակումբում և Հոլիվուդի այլ ժամանակակից ակումբներում:
Հիշեցնենք, որ Քոննորը և նրա 20-ամյա քույրը՝ Իզաբելլան, Թոմ Կրուզի և Նիկոլ Քիդմանի որդեգրած երեխաներն են: