▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո՛, այ տխմարնե՛ր, այ ողորմելինե՛ր, գոնե լռեք էլի․ Արվեստագետ Նաիրա Եղիազարյան

Արվեստագետ Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վայ, ինչքան ուզում եմ անտարբեր մնալ, չի ստացվում... Անահիտի գլուխը բերելու այս իրարանցումը հերթական անիմաստ թպրտոցն է, թե իբր գործ են անում։ Սա մշակութային քաղաքականության իսպառ բացակայության դրսևորումներից մեկն է։ Կասե՞ք, թե այդ արձանը բերելու իմաստը որն է... իբր ի՞նչ...

Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ գումարներ է ծախսվել. ապահովագրության, տեղափոխության, ցուցադրության ինչ ծախսեր են արվել ու գրեթե համոզված եմ, որ ոչ մի կուրատորական աշխատանք չի լինելու, ոչ ժամանակաշրջան, ոչ միջավայր, ոչ մի իմաստ ու կոնցեպցիա չի դրվելու ցուցադրության մեջ.... Համոզված եմ ուղղակի։

Ծիծաղելի է, որ Զբոսաշրջության կոմիտեն է հայտնում լուրը... չլինի՞ թե սրանով զբոսաշրջությունն են ուզում զարգացնել.... արցունքախառը ծիծաղում եմ։ Զբոսաշրջիկը Անահիտին տեսնելու համար կգնա Լոնդոն ու Բրիտանական թանգարանում հազարավոր այլ ցուցանմուշների հետ մի թեթև էլ Անահիտի վրա կնայի, դրա համար Հայաստան չի գալու, մանավանդ, որ հիմա Երևանում ամեն ինչ այնքան թանկ է, որ հավասարվել է Լոնդոնի գներին։

Ինձ այս ամեն ինչի մեջ հունից հանում է տվյալ լուրի այն հատվածը, թե «Անահիտը բերելու փորձ ձեռնարկվել էր 2012 թվականին, սակայն այն հաջողությամբ չի պսակվել»:

Տո՛, այ տխմարնե՛ր, 2012-ին առաջնահերթություններն այլ էին։ Այն ժամանակ ոչ թե մտածում էին աստղաբաշխական գումարներով մի նմուշ բերել Հայաստան, այլ հայ մշակույթը դուրս հանել ու աշխարհին տեսանելի դարձնել։

Դե, տղա եք մի ցուցահանդես էլ դուք արեք Լուվրում, Վիտտորիանոյում, Վատիկանում, Մետրոպոլիտենում, Կորերում ու Էրմիտաժում... 2012-2015-ին այդ բոլոր թանգարաններում բացվում էին ցուցահանդեսներ, որոնք աշխարհին պատմում էին հայկական քաղաքակրթության մասին։

Հիմա ասում են հաջողությամբ չի պսակվել....

Այ, ողորմելինե՛ր, գոնե լռեք էլի։

Անահիտի գլուխն են բերում.... դեռ չեն բերել , տեղ չի հասել, բայց արդեն հոխորտում են։

Անահիտի փոխարեն Արցախից մշակութային մեր ժառանգությունը դուրս բերեիք, խաչքարերն ու թանգարանների ցուցանմուշները հանեիք, որը վաղը Ջուղայի խաչքարերի օրին չարժանանան։

Զզվում եմ ձեզանից... ո’ղջ հոգով... Անահիտի գլուխը վկա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին