«Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանում արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանի արտահանողներին, ինչպես նաև սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին:
Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող մեր քաղաքացիների կենսապահովումը, իսկ դրամը կանգնած է արժեզրկման շեմին, առեւտրաշրջանառությունը ազատ անկման մեջ է գտնվում»,-այսօր ԱԺ-ում խոսելով ԿԲ 2015թ. ծրագրի վերաբերյալ՝ ասաց ՀԱԿ պատագամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ տնտեսությունն աղետալի վիճակում է ու նրա խոցելիությունը իշխող ռեժիմի կառավարման արդյունքն է:
«Հայաստանում ստեղծվել է մենաշնորհային թալանի համակարգ»,-եզրափակեց պատգամավորը: