Հայկական երգարվեստում այսօր քիչ են այն արտիստները, որոնց յուրաքանչյուր նոր նախագիծ պսակվում է հաջողությամբ։
Շոուբիզնեսի նման ներկայացուցիչներից կարելի է առանձնացնել օրինակ, DJ Լևոնին կամ նույն ինքը՝ Լևոն Չախոյանին, ով հայտնի է իր հիթային համագործակցություններով՝ հայկական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչների հետ։
DJ Լևոնն այսօր ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է իր ոլորտում, և քչերը կպատկերացնեն, որ վերջինս ստացել է տնտեսագիտական կրթություն։ Նա դպրոց ավարտելուց հետո մեկնում է Բելգիա՝ ուսումը շարունակելու, բայց, ի վերջո, հաղթեց երաժշտության հանդեպ սերն ու Լևոնը սկսեց իր երաժշտական կարիերան։
Բոլոր այն աշխատանքները, որտեղ Լևոնն ունենում է իր մասնակցությունը, միայն YouTube-յան հարթակում ունենում են միլիոնավոր դիտումներ՝ բավականին կարճ ժամանակում դառնալով ամենապահանջված կատարումներն ու հիթերը։
Իր երաժշտական կարերայի ընթացքում DJ Լևոնը համագործակցել է մի շարք արտիստների հետ, որոնց թվում են՝ Արկադի Դումիկյանը, Գրիգորի Եսայանը, Սարոն և այլ հանրահայտ արտիստներ։
Բացի DJ-ինգից Լևոնը հանդես է գալիս նաև որպես երգիչ, պրոդյուսեր և ռեժիսոր։
Գաղտնիք չէ, որ այժմ արտիստների համար մեծ նշանակություն ունեն ամենատարբեր սոցիալական հարթակները, որտեղ վերջիններս կիսվում են մասնագիտական նորություններով ու իրենց առօրյայով։
Այն, որ DJ Լևոնի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է` կարելի է հասկանալ նաև նրա ինստագրամյան հետևորդների քանակից։
Չնայած նրան, որ Լրոնի ինստագրամյան պրոֆիլը փակ է, դա չի խանգարել, որ նրա հետևորդների թիվը անցնի 70․000-ը։