▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը

NewsBook.am-ը գրում է.  Հայտնի է դարձել, որ Ավան 3 թաղամասում` երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում, բնակարան ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Հայտնի է դարձել նաև, որ վերջինս չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ:

Համատիրությունից  տեղեկացրեցին, որ իրենք բազմիցս ծանուցում են ուղարկել Շաբոյան ընտանիքին և տեղեկացրել իրենց պարտքի վճարման մասին, ավելին` նրանք բանավոր կերպով մի քանի անգամ տեղեկացրել են նաև Շաբոյանի տիկնոջը, ով խոստացել է ամուսնուն տեղեկացնել չվճարված պարտքի մասին: «Մենք նրանց բազմաթիվ անգամ զգուշացրել ենք, սակայն արդեն ամիսներ շարունակ ոչ մի վճարում չի կատարվել»,- ասացին համատիրությունից և նշեցին, որ Շաբոյանը ձեռք է բերել 4 սենյականոց բնակարան և կայանատեղի` նախատեսված մեքենայի համար: NewsBook-ը հարցը փորձեց պարզել Արտակ Շաբոյանի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից, ով նշեց, որ հարցը բավական անձնական է, և ինքը չի կարող պատասխանել, փոխարենը խնդրեց հարցում ուղարկել, որի պատասխանը մենք դեռ չենք ստացել:

Նյութն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին