«Հրապարակ»-ը գրում է. «Թիվի 5 հեռուստաընկերության սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր զինակից Արմեն Թավադյանը վերջին ամիսներին սկսել է նկարել և արվեստից հասկացողների կարծիքով՝ բավականին հաջող։
Նա անցյալում չի նկարել և նկարելը հանգստանալու, լիցքաթափվելու միջոց է դիտում։ Թավադյանն առայժմ իր գեղանկարները նվիրում է ընկերներին, բայց արվեստից հասկացող մարդիկ ասում են, որ դրանք կարող են նաև պահանջարկ ունենալ արվեստասերների շրջանում։ Նա յուրօրինակ ոճ և ձեռագիր ունի, ինչը սկսնակ նկարիչները, որպես կանոն, չեն ունենում»:
Մանրամասները՝ թերթի համարում: