▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 48 դպրոցի ուսմասվարի դասղեկական դասարանից 2 աշակերտ ծեծի են ենթարկել ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին. Վարդան Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր՝ 23.01.2024թ. Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի ուսմասվար Ղուլյան Կարինեի դասղեկական դասարանից 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։ 

Դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ Ա. Բաղդասարյանը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ հիմա կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան 2 աշակերտները հարձակվելով ուսուցչի վրա ծեծի են ենթարկել նրան։ Դեպքերի հետագա զարգացումը նույն չափ մտահոգիչ է, որքանով, որ տեղի ունեցածը։ 

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը շտապ օգնության կանչ գրանցելու փոխարեն զանգահարում է իր ծանոթ բժշկին, որպեսզի մաքսիմալ անաղմուկ տուժածին օգնություն ցուցաբերվի։ Ծեծի ենթարկված ուսուցիչը մի կերպ տեղաշարժվելով տուն է գնում, իսկ աշակերտները իրենց  դաստիարակողների ներկայությամբ ստանում են նկատողություն ընդամենը։ Հավանաբար, ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia  դիմելու ծանր գործն էլ թողնում են ինձ վրա։ 

Ի դեպ սա այն քանդվող դպրոցի տնօրենն է, որը դպրոցի քանդվելուն զուգահեռ հարստանում է և, որի մասին կարծեմ 2 անգամ բարձրաձայնել եմ արդեն!!!
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին