▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիրախում քննիչները, դատախազներն ու ոստիկաններն են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը  գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցը արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում:

Եւ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել:

Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը:

Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար:

Կհաջողվի՞ Կոստանյանին գոնե եվրոպացիների հետ համատեղ գործելով հասնել ամբարտավան պաշտոնյաների պատասխանատվությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին