epress.am-ը գրում է, որ Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։
Այս մասին պատմել է ռազմական փորձագետ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։ Վերջինս մասնակցել է այսօր տեղի ունեցած դիահերձմանը։
Նշենք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում