▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիմաթիի պնդմամբ Բիլանը թմրամոլ է. նոր սկանդալ և «աստղային պատերազմ»

Արդեն տեղեկացրել ենք, որ Դիմա Բիլանն օրեր առաջ Նիժնի Նովգորոդում  կայացած համերգի ժամանակ իրեն վատ է զգացել, սկսել է շնչահեղձ լինել և խնդրել է դադարեցնել համերգը: Բիլանի տվյալ ելույթը չի վրիպել ռեփեր Թիմաթի աչքից և նա իր միկրոբլոգում դիմել է Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայային` գրելով, որ Բիլանը ելույթ է ունեցել թմրանյութերի ազդեցության տակ.

«Յանոչկա, միթե չես ամաչում այն բանի համար, որ քո երգիչը բեմ է բարձրանում աղբ «քաշած» եւ այդպես ելույթ ունենում երեխաների ու երիտասարդների առաջ։ Զզվելի է... եթե գումարի է անհրաժեշտ, ես կարող եմ տալ՝ Դիմային վերականգնողական կենտրոններից մեկում բուժելու համար»:

Թիմաթիի գրառմանը հաջորդել է Դիմա Բիլանի պատասխանը.

«Միշտ մտածել եմ, որ բամբասանքը հոգեպես անհավասարակշռված, հիստերիկ մարդկանց ձեռքի գործն է, կամ էլ նրանց, ովքեր ամեն կերպ ցանկանում են, նույնիսկ ամենավերջին հնարավորությունը օգտագործելով, փիառ անել իրենց համերգը։ Այս միտումը քեզ մոտ վաղուց եմ նկատել։ Իսկ միգուցե քեզ հանգիստ չի տալիս այն փաստը, որ դեռեւս հեռավոր 2000-ականներին դու նկարահանվել ես իմ տեսահոլովակում, այն էլ էպիզոդիկ մի կադրում։ Ես քեզ երբեք ոչինչ չեմ խնդրել՝ ի տարբերություն քեզ, որ մշտապես զանգում եւ ցանկություն էիր հայտնում ինձ հետ զուգերգ ձայնագրել՝ ասելով. «Դիմա, եկ միասին զուգերգ ձայնագրենք»։ Եւ ես մի անգամ չէ, որ քեզ մերժել եմ, քանի որ քո ներկայացրած երգերն անորակ ու անհետաքրքիր են։ Կներես, բայց չէի ուզում վիրավորել քեզ»։

Սակայն այդքանով «աստղային պատերազմները» չեն ավարտվել: Բիլանի գրառումից հետո Թիմաթին իր խոսքերը հիմնավորելու համար երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է Բիլանի ոչ սթափ լինելը:

Ինչպես և սպասելի էր, այս ամենին արձագանքել է Յանա Ռուդկովսկայան` ասելով, որ դատի է տալու Թիմաթիին.

«Շատ լավ է, որ մեր քրեական օրենսգրքում անտեղի զրպարտելու համար նախատեսված հոդված կա, եւ Թիմաթին պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ։ Մենք անպայման դիմելու ենք դատարան։ Բացի այդ, Դիմա Բիլանը հայտարարել է, որ նա պատրաստ է դիմել բժիշկներին, հետազոտություն անցնել, որպեսզի վերջակետ դնի այս հարցին: Իսկ ինչ վերաբերում է Դիմային, ապա Թիմոչկա, ես հպարտանում եմ իմ արտիստով եւ ընկերոջով, ինչպես բոլորը։ Չէի ցանկանա քեզ վիրավորել, բայց վաղուց քեզ ոչ մի տեղ չենք լսել ու չենք տեսել, կարծում էինք տարիների ընթացքում իմաստուն դարձած կլինես, բայց հավանաբար քեզ մոտ ոչ մի փոփոխություն չի եղել։ Դու կրկին ստորաբար ես վերաբերում քո գործընկերների հետ․․․Սակայն եթե նախկինում դրա պատճառը գիտեինք միայն մենք, ապա այժմ ժամանակն է, որ այդ մասին իմանան բոլորը։ Դու շատ քիչ համերգներ ունես, իսկ մեր բոլոր համերգների տոմսերը մեկ ամիս առաջ արդեն վաճառվում են։ Հավանաբար քեզ փիառ էր հարկավոր, եւ արդեն բոլորը գիտեն, թե ինչու։ Մենք ամեն ինչի մեր քրտաջան աշխատանքի, ոչ թե կեղտոտ միջոցների շնորհիվ ենք հասել։ Մենք այս հարցը կլուծենք քաղաքավարի ձեւով՝ դատական հայց ներկայացնելով։ Կան բժշկական հատուկ ծառայություններ, որոնք կարող են ապացուցել այս ամենը։ Ժամանակն է, որ դու գոնե մեկ անգամ պատասխանատվություն կրես հարգարժան մարդկանց զրպարտելու համար։ Դե ինչ, ցտեսություն։ Ավելի ճիշտ կլնի ասել՝ մինչ նոր հադիպում դատարանում»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին