Երեկ համացանցում ամենաքննարկված իրադարձություններից մեկը ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, ռեփեր Թիմաթիի լուսանկարն էր՝ ձեռքին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ:
Հայ օգտատերերից ոմանք, ովքեր ի սկզբանե հավատացել էին պաստառի իրական լինելուն, շնորհակալություն էին հայտնում ռեփերին, իսկ ոմանք էլ միանգամից առաջ քաշեցին լուսանկարի՝ կեղծ և ֆոտոշոփով ստացված լինելու վարկածը, ինչը և ավելի ուշ հաստատվեց:
Օգտատերերից Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Թիմաթիի իրական նկարը, որտեղի պաստառն էլ հենց փոխարինվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրվածով: