Դատախազության դիմաց բողոքի ակցիա է՝ Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով
Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների և հանրային դեմքերի պահանջն է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:
«Ուզում ենք իջնի ու զրուցի, լսի մեզ: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ սոցիալական հարթակներով 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ Անահիտ Մանասյանին, սակայն ՄԻՊ-ի պատասխանը նրանց չի գոհացրել:
***
Տիկին Վարդապետյանը այդպես էլ չիջավ մեզ հետ հանդիպման․ Աննա Հովհաննիսյան
«Մենք հիմա կանենք ստորագրահավաք, կկցենք մեր դիմումին և նորից Անաիսի հետ կմտնենք Դատախազության շենք, կփորձենք նորից խնդրել։ Եթե նա չի ուզում իջնել, մենք կարող ենք բարձրանալ, իսկ եթե ոչ՝ կհանձնենք ու դուրս կգանք»,- ավելացրեց Հովհաննիսյանը։
Դիտեք նաև՝
Դպրոցական Դավիթ Մինասյանն ունի գլխացավեր, գլխապտույտ և այլ գանգատներ, դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Առավոտյան եմ այցելել Դավիթին, բայց կարճ եմ տեսել՝ փորձելով չանհանգստացնել: Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան, լավ չի: Իսկ եղբայրը՝ Միքայելը, բավականին ծանր հոգեբանական վիճակում է»,- ասաց Մարտիրոսյանը:


