Օրեր առաջ անդրադարձել էի Տիգրան Մնացականյան և Մարիամ Հովհաննիսյան սիրային պատմությանը` նշելով, որ ըստ Մարիամի ֆեյսբուքյան էջում նշված տարիքի և պարզ մաթեմատիական հաշվարկի` նրանց աղմկահարույց պատմությունը սկվել է, երբ Մարիամն ընդամենը 15 տարեկան էր: Ինչպես և սպասելի էր, իմ հրապարակումը համացանցում մեծ իրարանցում պետք է առաջացներ, մեկը մյուսին հաջորդում էին մեկնաբանություններ, որոնց համաձայն` Տիգրանը կապվել էր անչափաս աղջկա հետ:
Հատկանշականն այն է, որ դերասանը ֆեյսբուքում մեկնաբանություններ հատվածում պատասխանել էր մեղադրանքներից մի քանիսին` նշելով, որ արտահայտվելուց առաջ մտածեն, իսկ բարոյականության մասին խոսողներին էլ հորդորել էր մի փոքր վիրավորելուց առաջ խորհեն և ամեն ինչ կհասկանան:
Տեսնելով Տիգրանի արձագանքը` Asekose.am-ի լրագրողը փորձեց կապ հաստատել և ստանալ նրա մեկնաբանությունը, սակայն վերջինս մեր լրագրողի հետ բավական կոպիտ էր և կտրուկ: Ավելին` ասաց, որ ոչինչ չի մեկնանաբանի, նշեց, որ առանց իմանալու բաներ ենք գրում, և ամենակարևորը` շեշտեց. «Ամեն ինչ փչացրիք»:
Հաշվի առնելով, որ Մարիամի տարիքի բացահայտումն անողը ես էի, ինձ մոտ հարց է առաջանում` Տիգրան, փչացրի՞նք, թե՞ պարզապես դաժան իրականությունը ներկայացրինք: Մենք պարզապես ուշադիր եղանք, թեպետ Ձեր երիտասարդ սիրելի Մարիամն այնպես է հանրայնացրել այս ամենը, որ առանց ավելորդ ուշադրության էլ անհնար էր` աննկատ մնար: Պարզապես երկու հարց եմ ուզում ուղղել Տիգրանին.
Ինչու՞ եք վրդովվում այն դեպքում, որ Ձեր սիրային պատմության աղմկահարույց մանրամասներն առաջին ներկայացնողը հենց Ձեր սիրելին էր: Լռեցրեք նրան կամ էլ ինքներդ մի դժգոհեք:
Այս ամենն արվեց Ձեր կողմից, որպեսզի վարկանիշ բարձրացնե՞ք և ուշադրություն գրավե՞ք: Եթե այո, ուրեմն` այլևս մի դժգոհեք և սպառնացեք, ավելին` մի պնդեք, որ փչացրել ենք ինչ-որ մի բան: Թե չէի՞ք հաշվարկել հանրության արձագանքը և մտածում էիք, որ մարդիկ չեն քննադատի 21 տարվա տարիքային տարբերությամբ սիրային կապ, որում երիտասարդ աղջիկը խոստովանում է, որ կապվել էր ամուսնացած տղամարդու հետ:
Վերջաբանի փոխարեն մնում է պարզապես ասել` Տիգրան, սթափվե՛ք, մենք չենք փչացրել այն, ինչն արդեն փչացած էր:
Հեղինակ` Ա. Գրիգորյան
Կարդացեք նաև` Տիգրան Մնացականյանն ու նրա 2-րդ կինը սկսել են հանդիպել, երբ Մարիամը դեռ 15 տարեկան էր. նոր բացահայտումներ
Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը, շատ եմ ցավեցրել նախկին կնոջս. Տիգրան Մնացականյան
Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից 21 տարով փոքր աղջկա հետ
«Տիգրանը չի սիրել կնոջը». Տիգրան Մնացականյանի 19-ամյա կինը` իրենց տարիքային մեծ տարբերության մասին