Վլադիմիր Պուտինը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը կարևորել է դեկտեմբերի 26-ին կայանալիք ԵԱՏՄ երկրների համաժողովը, որի ընթացքում կհաստատվի մաքսային օրենսգիրքը:
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ասել է.
«Հարգելի Տիգրան Սուրենի, ուրախ եմ հանդիպման համար: Դուք արդեն 1 տարի է ինչ ակտիվ աշխատանք եք, Անդրեյ Բելոուսովից տեղեկացել եմ, որ Դուք փորձում եք առաջ մղել ԵԱՏՄ առաջնահերթ գաղափարները, որոնք իմ կարծիքով, հեռանկարային գաղափարներ են: Այն ինչ արվել է՝ հիմքն է, և դա կօգնի առաջ գնալ առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք ավելի հետաքրքիր են և ավելի գրավիչ, անդամ-երկրների մրցունակության բարձրացման տեսանկյունից»:
«Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, և դրանք բոլորն Էլ շատ լուրջ ներուժ են բովանդակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար», - ասել է Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»: